Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 39

:
Armenian - 2018
1 «Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2 Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս,
3 Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։
4 Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։
5 Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6 Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները.
7 Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.
8 Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։
9 Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։
10 Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։
11 Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։
12 Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։
13 Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։
14 Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.
15 Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։
16 Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։
17 Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։
18 Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։
19 Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։
20 Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։
21 Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։
22 Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։
23 Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։
24 Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։
25 Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։
26 Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։
27 Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։
28 Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։
29 Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։
30 Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։