Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 37

:
Armenian - 2018
1 «Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։
2 Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։
3 Ամբողջ երկնքի տակ է այն արձակում և իր լույսը՝ մինչև երկրի ծայրերը։
4 Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։
5 Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։
6 Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։
7 Ամեն մարդու ձեռք կնքում է, որ իր ստեղծած բոլոր մարդիկ հասկանան։
8 Գազանները որջերն են մտնում, իրենց այրերում բնակվում։
9 Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։
10 Աստծու շնչից սառնամանիքներ են գոյանում, և ընդարձակ ջրերը սառչում են։
11 Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։
12 Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։
13 Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։
14 Ո՛վ Հոբ, լսի՛ր այս բաները, կանգնի՛ր ու մտածի՛ր Աստծու սքանչելի գործերի մասին։
15 Գիտե՞ս արդյոք, թե Աստված դրանք ինչպե՛ս է կարգավորում և իր ամպի կայծակը փայլեցնում։
16 Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։
17 Գիտե՞ս, որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։
18 Նրա հետ միասին կարո՞ղ ես երկինքը տարածել, որ ձուլած հայելու պես ամուր է։
19 Սովորեցրո՛ւ մեզ, թե նրան ի՛նչ ասենք. խավարի պատճառով չենք կարողանում մեր խոսքը դասավորել։
20 Իրեն թող ասեն՝ արդյոք ես ուզո՞ւմ եմ խոսել իր հետ։ Որևէ մեկը երբևիցե փափագե՞լ է կործանվել։
21 Եվ հիմա ոչ մեկը չի կարողանա նայել լույսին, որ փայլում է երկնքի վրա, երբ քամին անցնում է ու մաքրում դրանք։
22 Հյուսիսից ոսկի և պայծառություն է գալիս, Աստծու շուրջը ահեղ փառավորություն կա։
23 Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։
24 Դրա համար մարդիկ նրանից վախենում են. նա չի նայի ինքն իր մեջ իմաստուն եղող ոչ մեկի»։