Psalms 96NEA

1Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա, Թող ուրախ լինեն բազում կղզիները։

2Նրա շուրջն ամպ և մեգ է, Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։

3Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։

4Նրա փայլատակումները երևացին տիեզերքին. Երկիրը տեսավ և սասանվեց։

5Մոմի պես կհալվեն լեռները Տիրոջ երեսից, Ամբողջը երկիրը՝ Տիրոջ երեսից։

6Երկինքը կպատմի նրա արդարությունը, Նրա փառքը տեսան բոլոր ժողովուրդները։

7Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կուռքերին են երկրպագում, Եվ ովքեր պարծենում են իրենց պատկերներով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն.

8Լսեց և ուրախ եղավ Սիոնը, Եվ պիտի ցնծան Հուդայի դուստրերը քո իրավունքների համար, Տե՛ր,

9Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։

10Տիրոջը սիրողնե՛ր, ատե՛ք չարությունը. Տերը պահում է իր սրբերի հոգիները, Մեղավորի ձեռքերից փրկում է նրանց։

11Լույս ծագեց արդարների համար, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։

12Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով, Գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 96.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.