Psalms 84NEA

1Դպրապետին։ Սաղմոս Կորխի որդիների

2Սիրեցիր, Տե՛ր, քո երկիրը Եվ վերադարձրիր Հակոբի գերությունը.

3Ներեցիր ժողովրդիդ անիրավությունը, Ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։

4Լռեցրիր քո ամբողջ բարկությունը, Հրաժարվեցիր քո սաստիկ բարկությունից։

5Դարձի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, Եվ բարկությունդ հեռացրո՛ւ մեզանից։

6Մի՛ բարկացիր մեզ վրա հավիտյան Եվ բարկությունդ մի՛ տարածիր սերնդեսերունդ։

7Աստվա՛ծ, մեզ դառնալով՝ դու պիտի ապրեցնես մեզ, Քո ժողովուրդը քեզանով պիտի ուրախանա։

8Տե՛ր, քո ողորմությո՛ւնը ցույց տուր մեզ Եվ տո՛ւր մեզ քո փրկությունը։

9Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված. Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին, Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։

10Մոտ է նրա փրկությունը իրենից երկյուղածներին, Նրա փառքը պիտի բնակվի մեր երկրում։

11Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։

12Ճշմարտությունը երկրից բուսեց, Արդարությունը երկնքից երևաց։

13Տերը քաղցրություն պիտի տա, Եվ մեր երկիրը՝ իր պտուղը։

14Արդարությունը պիտի ընթանա նրա առջևից՝ Ճանապարհ տալով նրա քայլերին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 84.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.