Psalms 85NEA

1Աղոթք Դավթի Տե՛ր, խոնարհի՛ր ականջդ և լսի՛ր ինձ, Որովհետև աղքատ և անտուն եմ ես։

2Սո՛ւրբ պահիր հոգիս, Տե՛ր, փրկի՛ր, Աստվա՛ծ, քո ծառային, Որ քեզ հուսաց։

3Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,

4Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որովհետև, Տե՛ր, Հոգիս քեզ բարձրացրի։

5Քանզի դու, Տե՛ր, քաղցր և ուղիղ ես, Բազումողորմ նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։

6Ունկնդրի՛ր աղոթքներս, Տե՛ր, և նայի՛ր խնդրանքներիս ձայնին։

7Նեղությանս օրը քեզ աղոթեցի, և դու լսեցիր ինձ։

8Աստվածների մեջ ոչ ոք նման չէ քեզ, Տե՛ր, Եվ ոչինչ չկա քո գործերի պես։

9Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։

10Մեծ ես դու, Տե՛ր, և սքանչելիքներ ես գործում, Եվ միայն դո՛ւ ես Աստված։

11Ինձ առաջնորդի՛ր քո ճանապարհով, որ գնամ քո ճշմարտությամբ, Եվ սիրտս ուրախ թող լինի՝ ակնածելով քո անունից։

12Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Իմ համակ սրտով և պիտի փառավորեմ Հավիտյան քո անունը։

13Մեծ եղավ քո ողորմությունն ինձ վրա. Փրկեցիր հոգիս դժոխքի խորքից։

14Անօրենները հարձակվեցին վրաս, Աստվա՛ծ, Հզորների ամբոխներն իմ անձը փնտրեցին Եվ քեզ Աստված չհամարեցին իրենց առջև։

15Բայց դու, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, գթած և ողորմած ես, Համբերատար, բազումողորմ և ճշմարիտ։

16Նայի՛ր և ողորմի՛ր ինձ. Զորությո՛ւն տուր քո ծառային, Պահպանի՛ր քո աղախնի որդուն

17Եվ բարության նշա՛ն ցույց տուր ինձ։ Ինձ ատողները պիտի տեսնեն և ամաչեն, Որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր ինձ և մխիթարեցիր։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 85.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.