Psalms 83NEA

1Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Կորխի որդիների

2Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.

3Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծու առջև։

4Քանզի ճնճղուկն իր բույնը գտավ, տատրակը՝ իր բույնը, Որտեղ իր ձագերը պիտի դնի։ Քո սեղանը, Տե՛ր զորությունների, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

5Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը. Նրանք պիտի օրհնեն քեզ հավիտյանս հավիտենից։

6Երանի՜ մարդուն, որի օգնությունը քեզանից է, Եվ միտք դրեց ելնել տրտմության հովտից

7Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,

8Զորությունից զորություն պիտի ընթանա, Եվ հրեշտակների Աստվածը պիտի երևա Սիոնում։

9Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, լսի՛ր աղոթքներս, Ակա՛նջ արա, Հակոբի՛ Աստված։

10Հաճելի ես դու մեզ, տե՛ս, Աստվա՛ծ, և նայի՛ր քո օծյալի երեսին։

11Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։

12Տերը՝ մեր Աստված, ողորմություն և ճշմարտություն է սիրում։ Նա շնորհք և փառք պիտի տա։ Տերն իր ողորմությունը չի պակասեցնի նրանցից, Ովքեր անբծությամբ են ընթանում։

13Տե՛ր Աստված զորությունների, Երանի՜ մարդուն, որ վստահում է քեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 83.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.