1Սաղմոս Ասափի Աստված կանգնեց աստվածների ժողովի մեջ Եվ նրանց մեջ դատ արեց.
2Մինչև ե՞րբ պիտի դատեք անիրավությամբ Եվ մեղավորների կողմը բռնեք։
3Որբի և այրու դա՛տը տեսեք, Խոնարհի և անտունի իրավո՛ւնքը տեսեք։
4Ապրեցրե՛ք աղքատին և տնանկին. Մեղավորի ձեռքերից փրկե՛ք նրանց։
5Չիմացան և չհասկացան, խավարի մեջ ընթացան, Եվ երկրի բոլոր հիմքերը շարժվեցին։
6Ես ասացի. «Աստվածներ եք դուք, Կամ բոլորդ՝ Բարձրյալի որդիներ։
7Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։
8Ելի՛ր, Աստվա՛ծ, և դատի՛ր երկիրը, որովհետև Դու ես ժառանգելու բոլոր հեթանոսներին»։