Psalms 80NEA

1Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Ասափի՝ հինգշաբթի օրվա

2Ցնծացե՛ք Աստծով, որ մեր օգնականն է, Աղաղակե՛ք Հակոբի Աստծուն,

3Սաղմո՛ս առեք և օրհնությո՛ւն տվեք, Նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեք։

4Փո՛ղ հարեք ամսագլուխներին և տարեմուտի տոներին.

5Այս է օրենքն Իսրայելի և պատվերը Հակոբի Աստծու։

6Ուխտն է, որ կնքեց Հովսեփի հետ, Երբ նա դուրս էր ելնում եգիպտացիների երկրից. Լսեց մի լեզու, որը չգիտեր։

7Նրանց թիկունքներն ազատեց իր բեռներից Եվ նրանց ձեռքերը՝ հարդի ծառայությունից։

8«Նեղությանս մեջ աղոթեցիր ինձ, և փրկեցի քեզ, Լսեցի քեզ մրրիկի ծածկույթից Եվ փորձեցի քեզ Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա ] վրա։

9Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կվկայեմ քեզ. Եվ Իսրայե՛լ, թե լսես ինձ,

10Այլևս անցավոր աստվածներ թող չլինեն քեզ, Եվ օտար աստծու պիտի չերկրպագես.

11Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից, Բերանդ բա՛ց, և ես կլցնեմ այն։

12Իմ ժողովուրդը ձայնս չլսեց, և Իսրայելը չնայեց ինձ։

13Թույլ տվեցի նրանց, որ գնան իրենց սրտի կամքով, Որովհետև նրանք գնացին իրենց հոգիների կամքով։

14Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, Կամ իմ ճանապարհներով ընթանար Իսրայելը,

15Կխոնարհեցնեի նրա թշնամիներին Եվ ձեռքս կիջեցնեի նրա նեղիչների վրա»։

16Նրան ատեցին Տիրոջ թշնամիները, Նրանց ժամանակները աշխարհում կվերջանան։

17Նրանց ցորենի պարարտությամբ կերակրեց Եվ ժայռի մեղրով հագեցրեց նրանց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 80.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.