Psalms 75NEA

1Դպրապետին՝ Ասափի օրհներգության սաղմոսը։ Երգ ասորեստանցիների մասին

2Հայտնի է Աստված Հուդայի երկրում, Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։

3Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը, Եվ բնակությունը՝ Սիոնում։

4Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը, Զենքը, սուրը և ճակատամարտը։

5Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։

6Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են, Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան. Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,

7Նաև նրանք, որ ձի էին հեծել, Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։

8Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։

9Երբ երևացիր երկնքից, քո բարկությունը հայտնվեց։ Երկիրը վախեցավ և սարսեց,

10երբ Աստված եկավ դատելու, Ապրեցնելու երկրի բոլոր հեզերին։

11Քանզի մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, Եվ իմաստությամբ ծածկվածները Պիտի օրհնեն քեզ։

12Ուխտե՛ք և կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու համար Բոլորդ, որ նրա շուրջն եք։ Զոհե՛ր մատուցեք

13Ահեղին, Որ առնում է իշխանների հոգիները, Եվ որից սարսում են Երկրի բոլոր թագավորները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 75.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.