Psalms 74NEA

1Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Ասափի օրհներգության սաղմոսը

2Գոհություն պիտի մատուցենք քեզ, Աստվա՛ծ, Գոհություն պիտի մատուցենք և աղոթենք քո անվանը։

3Ես պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Երբ հասնի ժամը, ես պիտի դատեմ ուղղությամբ։

4Մաշվեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները. Ես հաստատեցի նրա սյուները։

5Ասացի անօրեններին. «Անօրենություն մի՛ գործեք», Մեղավորներին. «Վեր մի՛ բարձրացրեք ձեր եղջյուրները»։

6Ձեր եղջյուրները վեր մի՛ բարձրացրեք Եվ մի՛ խոսեք անիրավություն Աստծուց։

7Որովհետև արդար դատաստանը Ո՛չ արևելքից է գալու և ո՛չ արևմուտքից, Ո՛չ անապատից և ո՛չ լեռներից,

8Այլ Աստված է դատավորը, Որ խոնարհեցնում է մեկին Եվ բարձրացնում մյուսին։

9Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։

10Իսկ ես հավիտյան պիտի ցնծամ, Սաղմոս երգեմ Հակոբի Աստծուն։

11Մեղավորների բոլոր եղջյուրները պիտի փշրես, Եվ արդարի եղջյուրը պիտի բարձրանա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 74.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.