Psalms 66NEA

1Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի

2Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ, Ցո՛ւյց տուր երեսդ մեզ և ողորմի՛ր մեզ։

3Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։

4Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ, Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։

5Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։

6Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։

7Երկիրը տվեց իր պտուղը, և Աստված, Մե՛ր Աստված օրհնեց մեզ.

8Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 66.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.