Psalms 65NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի. հարության Աղաղակե՛ք Աստծուն, ամենա՛յն երկիր,

2Սաղմո՛ս երգեք նրա անվանը Եվ փառաբանե՛ք նրա օրհնությունը։

3Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։

4Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ, Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։

5Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։

6Նա ծովը ցամաք դարձրեց, Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։ Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով,

7Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։

8Օրհնեցե՛ք մեր Աստծուն, հեթանոսնե՛ր, Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը։

9Նա, որ իմ հոգուն կյանք պարգևեց Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան։

10Փորձեցիր մեզ, Աստվա՛ծ, Քննեցիր, ինչպես արծաթն է քննվում։

11Մեզ իջեցրիր որոգայթի մեջ, Նեղություն դրեցիր մեր թիկունքներին

12Եվ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի և ջրի միջով, Բայց մեզ խաղաղությամբ դուրս հանեցիր։

13Պիտի քո տունը մտնեմ զոհաբերության ընծաներով, Պիտի տամ քեզ իմ ուխտերը,

14Որ խոստացան քեզ իմ շրթունքները, Եվ ինչ որ բերանս խոսեց նեղության ժամանակ։

15Յուղալի ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ Խոյերով ու խնկերով, Քեզ արջառներ և նոխազներ պիտի մատուցեմ։

16Ամենքդ, որ երկյուղում եք Աստծուց, Եկե՛ք և լսե՛ք ինձ, և ձեզ պիտի պատմեմ, Թե ինչ արեց նա ինձ համար։

17Իմ բերանով նրան դիմեցի Եվ իմ լեզվով մեծարեցի նրան։

18Թե սրտումս մեղք տեսնեի, Տերը չէր լսի ինձ։

19Դրա համար Աստված լսեց ինձ Եվ նայեց իմ խնդրանքների ձայնին։

20Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց աղոթքն իմ, Ոչ էլ իր ողորմությունը՝ ինձանից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 65.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.