Psalms 64NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2Քեզ վայել է օրհնություն Սիոնում, Աստվա՛ծ, Եվ քեզ աղոթք պիտի մատուցվի Երուսաղեմում։

3Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.

4Անօրենների խոսքերն ուժեղացան մեզ վրա, Դու պիտի քավես մեր ամբարշտությունները։

5Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր, Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, Սուրբ է քո տաճարը, սքանչելի՝ արդարությամբ։

6Լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր՝ Հույսը երկրի բոլոր ծագերի Եվ հեռավոր ծովերի։

7Նա, որ իր զորությամբ լեռներ է հաստատում Եվ զորություն է հագել։

8Նա, որ խռովեցնում է ծովի անդունդները Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը։ Հեթանոսները պիտի խռովվեն,

9Եվ երկրի բնակիչները պիտի վախենան քո նշաններից Ու պիտի զվարճանան արշալույսին և երեկոյան։

10Նայեցիր երկրին ու արբեցրիր այն Եվ բազմացրիր նրա հարստությունը։ Աստծու գետը լի եղավ ջրով. Դու պատրաստեցիր նրա կերակուրը,

11Ոռոգեցիր նրա ակոսը Եվ բազմացրիր նրա արմտիքը։ Ցողվելիս պիտի զվարթանա նրա բույսը,

12Քո քաղցրությամբ թող օրհնվի տարվա պսակը։ Դաշտերդ պարարտությամբ պիտի լցվեն,

13Անապատի գեղեցկությունները պիտի պարարտանան, Բլուրները ցնծությամբ պիտի զգեստավորվեն։

14Մաքիների խոյերը պիտի զուգվեն, Հովիտներն առատ ցորեն պիտի տան, Պիտի ցնծան ու օրհներգեն։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 64.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.