Psalms 63NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2Երբ քեզ աղաչեմ, լսի՛ր աղոթքներս, Աստվա՛ծ, Թշնամու վախից ազատի՛ր հոգիս։

3Թաքցրո՛ւ ինձ չարերի ամբոխներից Եվ անօրենություն գործողների բազմությունից,

4Որոնք սուսերի պես սրեցին իրենց լեզուները Եվ իրենց աղեղները լարեցին դառը գործերի համար,

5Որ սրտով ուղիղներին նետահարեն գաղտագողի, Հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի։

6Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը, Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։

7Անօրենություն ծրագրեցին, Պատրաստ եղան գործելու։ Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։

8Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը, Եվ նրանք վիրավորվեցին։

9Թույլ տվեց, որ նրանք կործանվեն Իրենց լեզուների պատճառով։ Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։

10Բոլոր մարդիկ վախեցան Եվ պատմեցին Աստծու գործերը Եվ հիշեցին նրա արարածներին։

11Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 63.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.