Psalms 61NEA

1Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի

2Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ փրկությունը։

3Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ։

4Մինչև ե՞րբ բոլորդ պիտի հարձակվեք մարդու վրա՝ Սպանելու ծռած պատի և կոտրած ցանկապատի պես։

5Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։ Իրենց բերաններով օրհնում էին, Իսկ սրտերում՝ անիծում։

6Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ համբերությունը։

7Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ.

8Աստծուց են իմ զորությունն ու իմ փառքը, Աստված է օգնականս, Եվ հույսս Աստծու վրա է։

9Նրա՛ն հուսացեք, ժողովուրդների բոլոր ժողովնե՛ր, Նրա առջև՛ սփռեք ձեր սրտերը, Քանզի Աստված մեր օգնականն է Հավիտյանս հավիտենից։

10Սակայն ունայն ու սուտ են մարդկանց որդիները, Մեղանչում են իրենց կշիռներով Եվ ունայնության մեջ են միասին։

11Մի՛ հուսացեք անիրավությանը Եվ հափշտակություն մի՛ ցանկացեք։ Եթե հարստություն գա առատությամբ, Ձեր սրտերը թող չհոժարեն։

12Աստված մի անգամ խոսեց, Եվ երկու բան լսեցինք.

13Աստծունն է զորությունը, Եվ որ դու ես հատուցում յուրաքանչյուրին Ըստ իր գործերի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 61.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.