Psalms 60NEA

1Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի

2Լսի՛ր, Աստվա՛ծ, իմ աղոթքները Եվ ուշադի՛ր եղիր, Տե՛ր, իմ աղոթքին։

3Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։ Ժայռից ավելի բարձրացրիր ինձ,

4Առաջնորդեցիր, հույսս եղար, Հզոր աշտարակ եղար ինձ համար՝ ընդդեմ թշնամու։

5Քո հարկում պիտի բնակվեմ ես հավիտյան Եվ պիտի պատսպարվեմ քո թևերի հովանու տակ։

6Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր,

7Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։

8Կան և կմնան հավիտյան Աստծու առջև Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար, Ովքեր կխնդրեն նրանից։

9Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը Հավիտյանս հավիտենից Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 60.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.