Psalms 6NEA

1Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի

2Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր, Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։

3Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես, Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս,

4Իմ հոգին խռովվեց հույժ, իսկ դու, Տե՛ր, մինչև ե՞րբ...

5Դարձի՛ր, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, քո ողորմությամբ,

6Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը, Որ հիշի ու խոստովանի քեզ։

7Ես հոգնեցի իմ հեծության մեջ, Ամեն գիշեր լվացի մահիճս, Իմ արցունքներով թրջեցի անկողինս։

8Սրտմտությունից աչքս խռովվեց, Եվ ես մաշվեցի Իմ բոլոր թշնամիների պատճառով։

9Հեռացե՛ք ինձանից բոլորդ, Որ անօրենություն եք գործում,

10Որովհետև Տերը լսեց հեկեկանքս, Լսեց աղաչանքս և աղոթքս ընդունեց։

11Թող ամաչեն ու սարսափի մատնվեն Իմ բոլոր թշնամիները, Թող պարտված նահանջեն և ամոթով մնան շուտով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.