Psalms 5NEA

1Դպրապետին՝ ժառանգորդների համար։ Սաղմոս Դավթի

2Ո՛ւնկն դիր, Տե՜ր, իմ խոսքերին Եվ նկատի՛ առ իմ աղաղակը։

3Հոգածո՛ւ եղիր աղոթքիս ձայնին, Թագավո՛ր իմ, Աստվա՜ծ իմ։ Աղաչում եմ քեզ, Տե՜ր,

4Առավոտ վաղ լսի՛ր ձայնս. Առավոտ վաղ պատրաստ կլինեմ Քո առաջ կանգնելու։

5Դու անօրենություն չես կամենում, Չարերը քեզ մոտ չեն բնակվում,

6Եվ անօրենները չեն բնակվելու քո աչքերի առջև։ Անօրենություն գործողներին ատում ես դու,

7Կորստի ես մատնում ստախոսներին։ Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար,

8Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։

9Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։

10Նրանց բերանների մեջ Ճշմարտություն չկա, Եվ նրանց սրտերը նանրացած են, Նրանց կոկորդները բաց են գերեզմանի պես, Նրանք նենգավոր եղան իրենց լեզուներով։

11Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։

12Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,

13Որովհետև դու պիտի օրհնես արդարին, Ո՜վ Տեր, քո հաճության զրահով պսակեցիր մեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.