1Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
3Մարդկա՛նց որդիներ, Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք, Ինչո՞ւ եք սիրում նանրությունը Եվ սուտը փնտրում։
4Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։
5Բարկանալիս մի՛ մեղանչեք, Ինչ որ ձեր սրտերում խորհեք, Զղջացե՛ք ձեր անկողիններում։
6Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։
7Շա՜տ են ասողները, Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։ Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց,
8Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։
9Խաղաղությամբ ու վստահությամբ Պիտի ննջենք և արթնանանք.
10Ո՜վ Տեր, միայն դու ես Ապահովության մեջ պահում մեզ։