Psalms 3NEA

1Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից

2Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները, Եվ շատերն իմ դեմ ելան։

3Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։

4Բայց դու, ո՜վ Տեր, իմ օգնականն ես, Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։

5Ես ամբողջ ձայնով Տիրոջն աղոթեցի, Եվ նա լսեց ինձ իր սուրբ լեռից։

6Պառկեմ քնեմ, թե արթնանամ, Տերն իմ պահապանն է։

7Ես չեմ վախենա նրանց բյուրավոր զորքերից, Որոնք, շուրջս բոլորած, պաշարել են ինձ։

8Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։

9Տիրոջից է փրկությունը. Քո օրհնությունը թող քո ժողովրդի վրա լինի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.