Psalms 53NEA

1Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության,

2երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ»

3Ո՜վ Աստված, քո անունով փրկի՛ր ինձ Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։

4Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս, Ակա՛նջ դիր իմ խոսքերին։

5Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։

6Ահա Տերն է իմ օգնականը, Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։

7Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝ Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։

8Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր, Որովհետև բարի է։

9Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ, Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 53.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.