1Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության
2Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
3Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։
4Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։ Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։
5Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
6Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, Որովհետև Աստված անարգեց նրանց։
7Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։