Psalms 51NEA

1Դպրապետին։ Դավթի՝ սաղմոս իմաստության,

2երբ Դովեկ Եդովմացին Սավուղին պատմեց, թե ահա Դավիթն Աբիմելեքի տանն է

3Ինչո՞ւ է հզորը պարծենում չարության անօրենությամբ։

4Իր լեզվով զօրհանապազ անիրավություն խորհեց, Սուր ածելիի պես սրեց իր նենգությունը,

5Բարությունից ավելի չարություն սիրեց Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։

6Նա ամեն տեսակ կործանարար խոսքեր Եվ նենգավոր լեզուներ սիրեց։

7Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։

8Կտեսնեն արդարներն ու կերկյուղեն, Կծաղրեն նրան և կասեն.

9«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։

10Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու. Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան Եվ հավիտյանս հավիտենից։

11Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար Եվ սպասեմ քո անվանը, Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 51.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.