Psalms 50NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի,

2երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեեին

3Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։

4Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքերից։

5Իմ անօրենությունները ես անձամբ գիտեմ, Եվ իմ մեղքերն իմ առջև են միշտ։

6Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։

7Անօրենությամբ հղացավ և մեղքի մեջ մայրս ծնեց ինձ։

8Դու, ո՜վ Տեր, ճշմարտությունը սիրեցիր Եվ քո իմաստությամբ ինձ հայտնեցիր Անհայտներն ու ծածկվածները։

9Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ, Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ։

10Ինձ լսելի՛ դարձրու ցնծությունը և ուրախությունը, Եվ թող ցնծան իմ տառապած ոսկորները։

11Քո երեսը դարձրո՛ւ իմ մեղքերից Եվ բոլոր անօրենություններիս քավությո՛ւն տուր։

12Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, ո՜վ Աստված, Եվ ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

13Ինձ մի՛ անտեսիր, Տե՜ր, Եվ քո սուրբ հոգին մի՛ հեռացրու ինձնից։

14Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։

15Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։

16Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՜ն Աստված, Եվ թող լեզուս ցնծա քո արդարությամբ։

17Ո՜վ Տեր, եթե բացես շրթունքներս, Իմ բերանը պիտի երգի քո օրհնությունները։

18Եթե զոհեր ուզեիր, կտայինք, Բայց դու ողջակեզներն անգամ չհաճեցիր ընդունել։

19Աստծու պատարագը խոնարհ հոգին է. Մաքուր սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։

20Ո՜վ Տեր, քո կամեցողությամբ բարի՛ք արա Սիոնին, Եվ թող շինվեն պարիսպները Երուսաղեմի։

21Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 50.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.