Psalms 48NEA

1Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

2Լսե՛ք այս, բոլո՛ր ազգեր, Ունկնդրե՛ք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում։

3Երկրի ծնունդնե՛ր և մարդկանց որդինե՛ր, Բոլորդ մեկտեղ՝ մեծամեծնե՛ր և անտուննե՛ր։

4Բերանս իմաստություն պիտի խոսի, Եվ սրտիս խորհուրդները՝ հանճար։

5Ականջ պիտի դնեմ առակ խոսելուն, Պիտի բացեմ օրհնության առակներն ի սկզբանե։

6Ինչո՞ւ վախենամ տառապանքի օրերից, Ինձ հալածողների անօրենություններից

7Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում, Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։

8Ոչ ոք չի կարող ուրիշի պարտքը վճարել Եվ ոչ էլ իր պարտքը՝ Աստծուն։

9Նրանց կյանքի փրկագինը շատ թանկ է և երբեք չի կարող վճարվել,

10Որպեսզի ապրեն մինչև վերջ Եվ երբեք իրենց գերեզմանը չտեսնեն։ Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են,

11Նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները՝ Օտարներին թողնելով իրենց հարստությունը։

12Գերեզմանները նրանց տները պիտի լինեն հավիտյան Եվ նրանց հարկերը՝ սերնդից սերունդ, Նրանց անունները կկարդացվեն իրենց գերեզմանաթմբերի վրա։

13Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ. Հավասարվեց անբան անասուններին Եվ նմանվեց նրանց։

14Այս է ճանապարհը նրանց գայթակղության, Որից հետո իրենց բերաններով պիտի հաճոյանան։

15Դժոխքի պիտի մատնվեն ոչխարների պես, Եվ մահը պիտի հովվի նրանց, Եվ արդարներն առավոտյան պիտի տիրեն նրանց։ Նրանց օգնությունները պիտի սպառվեն դժոխքում, Եվ պիտի զրկվեն իրենց փառքից։

16Բայց Աստված պիտի դժոխքի ձեռքից փրկի իմ անձը, Երբ ինձ ընդունելու լինեն։

17Մի՛ վախենա, երբ մարդը հարստանում է, Երբ մեծանում է նրա տան փառքը։

18Որովհետև մեռնելիս հետը ոչինչ չի տանի, Եվ նրա տան փառքն իր հետ գերեզման չի իջնի։

19Այլ նրա անձը կօրհնվի իր կենդանության ժամանակ, Եվ քեզ շնորհակալ կլինի, երբ դու բարիք անես նրան։

20Նա կհասնի մինչև իր հոր սերունդը Եվ հավիտյան լույս չի տեսնի։

21Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ. Հավասարվեց անբան անասուններին Եվ նմանվեց նրանց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 48.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.