1Սաղմոս Կորխի որդիների՝ երկուշաբթի օրվա
2Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծու քաղաքում, Իր սուրբ լեռան վրա։
3Ողջ երկիրը ամուր հաստատված ցնծում է. Սիոնի գագաթների հյուսիսային կողմերը, Մեծ թագավորի քաղաքը։
4Աստված հայտնվում է իր տաճարում, Երբ օգնական է լինում նրանց։
5Ահավասիկ երկրի թագավորությունները հավաքվեցին Եվ անցան միասին։
6Նրանք այսպես տեսան և զարմացան, Խռովվեցին, սասանվեցին, և դողը բռնեց նրանց։
7Այնտեղ ծննդաբերության երկունքի նման
8Սաստիկ հողմով պիտի փշրի Թարսիս գնալու ընդունակ նավերը։
9Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ Մեր Աստծու քաղաքում։ Աստված նրա հիմքերը գցեց հավիտյան։
10Ստացանք ողորմությունդ, Աստվա՛ծ, քո ժողովրդի մեջ։
11Ինչպես քո անունն է, նույնպես և օրհնությունդ է ողջ տիեզերքում, Եվ քո աջը լի է արդարությամբ։
12Ուրախ պիտի լինի Սիոն լեռը, Եվ պիտի ցնծան դուստրերը Հուդայի Քո դատաստանների համար, ո՛վ Տեր։
13Շրջե՛ք Սիոնի շուրջը, շուրջկալե՛ք այն Եվ շինե՛ք նրա աշտարակները։
14Ձեր սրտերը նրա զորությա՛մբ լցրեք. Կառուցե՛ք նրա ամրոցները, Որպեսզի հնարավոր լինի պատմել այլ սերունդների։
15Սա է Աստվածը, մեր Աստվածը Հավիտյանս հավիտենից, Եվ նա պիտի մեզ հովվի մինչև հավիտյան։