Psalms 46NEA

1Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

2Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք, Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,

3Տերը բարձրյալ է, Տերն ահարկու. Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։

4Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։

5Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց, Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։

6Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։

7Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։

8Ողջ երկրի վրա մեծ թագավորն Աստված է. Նրան սաղմո՛ս երգեցեք իմաստությամբ։

9Թագավորեց Աստված հեթանոսների վրա, Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։

10Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 46.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.