Psalms 38NEA

1Դպրապետին՝ Իդիթոմին։ Օրհներգ Դավթի

2Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով. Բերանս զսպեցի, Երբ մեղավորն ինձ հակառակվեց։

3Խուլ եղա և խոնարհվեցի, հանուն բարության լռեցի, Բայց ցավերս նորոգվեցին մեջս։

4Սիրտս եռաց փորիս մեջ, Եվ հուր վառվեց իմ մտածումների մեջ։

5Խոսեցի իմ լեզվով և ասացի. «Ցո՛ւյց տուր ինձ, Տե՜ր, վախճանս, Եվ թե որքա՞ն է թիվն օրերիս, որպեսզի իմանամ, Թե ինչքա՛ն է պակասել ինձանից։

6Ահա սահման դրիր իմ օրերին, Եվ կարողությանս ուժը ոչինչ է իմ առջև, Որով բոլորովին ունայն է ամեն մսեղեն մարդ։

7Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։

8Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։

9Ինձ փրկեցիր իմ բոլոր անօրենություններից Եվ անզգամներին նախատինք դարձրիր ինձ։

10Խուլ եղա և չբացեցի բերանս, որովհետև դու արեցիր։

11Ինձանից հեռացրո՛ւ իմ տանջանքները, Որովհետև քո ձեռքի զորությունից ես նվաղեցի։

12Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։

13Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս, Գոնե արտասուքներս անպատասխան մի՛ թող։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական ու անցավոր, Ինչպես իմ բոլոր հայրերը։

14Թո՛ւյլ տուր, որ հանգչեմ մինչև գնալս, Քանի որ էլ չեմ լինի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 38.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.