Psalms 37NEA

1Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա զոհաբերության

2Տե՜ր, քո սրտմտությամբ մի՛ հանդիմանիր ինձ Եվ մի՛ խրատիր ինձ քո բարկությամբ։

3Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։

4Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։

5Անօրենություններս գլխիցս էլ վեր բարձրացան Եվ ծանր բեռի պես ծանրացան վրաս։

6Անզգամությանս պատճառով նեխեցին և փտեցին վերքերն իմ։

7Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի,

8Քանզի հոգիս լցվեց չարչարանքներով, Եվ մարմնիս համար բժշկություն չկա։

9Չարչարվեցի և չափազանց խոնարհ դարձա, Մռնչացի սրտիս հեծությունից։

10Ո՜վ Տեր, իմ ողջ ցանկությունը քո առջև է, Եվ հեծեծանքս չծածկվեց քեզանից։

11Սիրտս իմ ներսում խռովվեց, և ուժս լքեց ինձ. Ինձ լքեց նույնիսկ լույսն աչքերիս։

12Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։

13Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։

14Իսկ ես խուլի պես էի, որ չի լսում, Համրի պես, որ բերանը չի բացում.

15Ես եղա այն մարդու պես, որ չի լսում Եվ խոսքեր չունի իր բերանում։

16Ես քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, և դու կլսես ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ։

17Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։

18Ես պատրաստ եմ տանջանքների, Եվ ցավերս իմ առջև են ամեն ժամ։

19Ուստի կպատմեմ իմ անօրենությունները Եվ կհոգամ մեղքերիս համար։

20Իսկ արդ իմ թշնամիները կենդանի են և ավելի հզոր, քան ես. Բազում են ինձ հանիրավի ատողները,

21Ովքեր ինձ բարու փոխարեն չար հատուցեցին, Չարախոսեցին իմ մասին, Քանզի արդարության հետևից էի ընթանում։

22Մի՛ լքիր ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից,

23Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 37.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.