Psalms 22NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն է իմ հովիվը, Եվ ինձ ոչինչ չի պակասելու։

2Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։

3Ինձ վերադարձրեց իմ հոգին Եվ իր անվան համար Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով։

4Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, Չարից չպիտի վախենամ. Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։

5Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։

6Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.