1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Ո՜վ Տեր, քո զորությամբ Պիտի ուրախանա թագավորը Եվ քո տված փրկությամբ պիտի հույժ ցնծա։
3Նրա սրտի ուզածը տվեցիր նրան Եվ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր նրան։
4Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան Եվ նրա գլխին թանկագին քարերից պատրաստված պսակ դրեցիր։
5Քեզնից կյանք խնդրեց, և երկար օրեր տվեցիր նրան, Հավիտյանս հավիտենից։
6Քո տված փրկությամբ մեծ եղավ նրա փառքը. Նրան տվեցիր փառք և պարծանք։
7Հավիտյանս հավիտենից նրան օգնություն կտաս, Քո երեսի խնդությամբ կուրախացնես նրան։
8Թագավորը հույսը Տիրոջ վրա դրեց, Բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։
9Քո ձեռքը կգտնի թշնամիներիդ, Եվ քո աջը՝ բոլոր քեզ ատողներին։
10Երբ դու երևաս, հրաբորբոք կայրես նրանց, Եվ հուրը կլափի նրանց։
11Նրանց պտուղը կկորչի երկրի երեսից, Եվ նրանց զավակները՝ մարդկանց որդիներից։
12Չարությամբ քեզանից խոտորվեցին, Խորհեցին խորհուրդ, որը չեն կարող իրագործել։
13Դու նրանց հալածական կդարձնես Եվ նրանց երեսը կուղղես քո հավատարիմների կողմը։
14Բա՛րձր եղիր, Տե՜ր, քո զորությամբ. Պիտի օրհնենք և սաղմոս ասենք քո զորությանը։