Psalms 19NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2Անձկության օրը Տերը թող լսի քեզ, Հակոբի Աստծու անունը օգնական թող լինի քեզ։

3Իր սրբավայր Սիոնից Քեզ օգնություն թող ուղարկի Եվ ընդունի քեզ։

4Թող հիշի Տերը քո բոլոր զոհերը Եվ ուխտերդ ընդունելի անի։

5Տերը թող քեզ տա սրտիդ համաձայն Եվ քո բոլոր ցանկությունները կատարի։

6Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ, Հանուն մեր Աստծու կմեծարվենք։ Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։

7Այժմ հասկացանք, Որ Տերը փրկեց իր օծյալին. Լսեց նրան երկնքի իր սրբավայրից Իր փրկարար աջի զորությամբ։

8Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։

9Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։

10Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.