Psalms 15NEA

1Սաղմոս Դավթի, արձանագիր Պահպանի՛ր ինձ, ո՜վ Աստված, Քանզի ես քեզ միշտ հուսացի։

2Տիրոջն ասացի. «Դու ես Տերն իմ, Քեզանից են բարիքներն իմ»։

3Սրբերի, որ երկրի վրա են, Եվ երևելիների հանդեպ է իմ ողջ փափագը։

4Բազմացան նրանց հիվանդությունները, Հետո կրկին շատ շատացան։ Չպիտի մասնակցեմ նրանց արյունոտ ժողովներին, Ոչ էլ նրանց անունները պիտի հիշեմ իմ շուրթերով։

5Իմ բաժակի, ժառանգության բաժին, ո՛վ Տեր, Դու ես կրկին ինձ դարձնելու բաժինն իմ։

6Ինձ վիճակ ընկավ ընտրյալների մեջ լինելու, Եվ ինձ բաժին ընկածը հաճելի եղավ ինձ։

7Պիտի օրհներգեմ Տիրոջը, Որ իմաստուն դարձրեց ինձ. Գիշերվա մեջ անգամ Երիկամներս էին ինձ խրատ կարդում։

8Տիրոջն եմ ընտրել մշտապես իմ առաջ, Որովհետև իմ աջ կողմում էր, Որպեսզի չսասանվեմ։

9Դրա համար ուրախ եղավ և սիրտը իմ, Լեզուս ցնծաց, Եվ մարմինս հույսով կառնի դադարն իր,

10Զի անձն իմ չես թողնի մեռյալների աշխարհում, Արդարին էլ չես թողնի, որ ապականվի։

11Ցույց տվեցիր ինձ կյանքի ճամփան, Քո երեսի ուրախությամբ հագեցրիր ինձ, Նաև քո աջի քաղցրությամբ Եվ մշտական վայելչությամբ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.