1Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
2Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։
3Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը,
4Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
5Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։