1Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր
2Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի,
3Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները, Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։
4Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
5Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
6Աղաղակեցի քեզ, Տե՜ր, և ասացի. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի աշխարհում»։
7Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։
8Տե՜ր, հանի՛ր ինձ բանտից, Որ գոհություն մատուցեմ քո անվանը Արդարների հավաքին, Քանի որ օգնեցիր ինձ։