1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Ազատի՛ր ինձ, Տե՜ր, չար մարդուց, Փրկի՛ր ինձ անիրավ մարդուց։
3Իրենց սրտերում անօրենություն խորհեցին, Օր ու գիշեր պատրաստվեցին պատերազմի։
4Օձի պես սրեցին իրենց լեզուները. Իժի թույն կա նրանց շուրթերի տակ։
5Պահի՛ր ինձ, Տե՜ր, մեղավորի ձեռքից Եվ չար մարդուց փրկի՛ր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքս,
6Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։
7Ասացի. «Դու ես Տերը՝ իմ Աստվածը, Ակա՛նջ դիր, Տե՜ր, աղոթքիս ձայնին»։
8Տե՛ր, Տե՛ր, իմ փրկությա՛ն զորություն, Պատերազմի ժամանակ գլխիս հովանի՛,
9Մի՛ մատնիր ինձ, Տե՜ր, մեղավորների ցանկությանը, Որոնք խորհեցին իմ մասին. ինձ վայր մի՛ նետիր, Որպեսզի նրանք երբեք չբարձրանան, Եվ նրանց խորհուրդները չկատարվեն։
10Նրանց վերջն ու վախճանը, Նրանց շրթունքների վաստակը թող ծածկի իրենց։
11Հրի կայծակնե՛ր թափիր նրանց վրա Եվ կործանի՛ր նրանց, Որ տառապանքից չփրկվեն։
12Լեզվանի մարդը չի հաջողելու երկրի վրա, Մեղավոր մարդու չարիքները Կորստյան կմատնեն իրեն։
13Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։
14Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը, Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։