Psalms 135NEA

1Ալելուիա Խոստովանե՛ք Տիրոջը, Որովհետև բարի և հավերժ է նրա ողորմությունը։

2Խոստովանե՛ք աստվածների Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

3Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

4Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

5Իր իմաստությամբ ստեղծեց երկինքը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

6Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

7Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

8Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա իշխան, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

9Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

10Հարվածեց եգիպտացիների երկիրը՝ իր առաջնեկներով հանդերձ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

11Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

12Ձեռքով բարձր և բազուկով հզոր, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

13Ճեղքեց մեծ ծովը և բաժանեց երկու մասի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

14Եվ Իսրայելին անցկացրեց նրա միջով, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

15Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

16Եվ հանեց իր ժողովրդին դեպի անապատ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Ժայռի միջից ջուր բխեցրեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

17Հարվածեց մեծամեծ ազգերի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

18Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.

19Ամորհացիների Սեհովն թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

20Բասանի Օվգ թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

21Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

22Ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

23Տերը հիշեց մեզ մեր թշվառության մեջ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

24Եվ փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքերից, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

25Նա կերակուր է տալիս բոլոր ապրողներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

26Խոստովանե՛ք երկնավոր Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 135.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.