Psalms 134NEA

1Ալելուիա Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը,

2Որ գտնվում եք Տիրոջ տանը, Մեր Աստծու տան գավիթներում։

3Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։

4Իր համար Տերը Հակոբին ընտրեց Եվ Իսրայելը՝ իրեն ժառանգություն։

5Ես ճանաչեցի, որ մեծ է Տերը, Եվ Տերը մեծ է բոլոր կուռքերից։

6Ինչ որ կամեցավ Տերը, կատարեց Երկնքի մեջ և երկրում, ծովում և բոլոր անդունդներում։

7Հանեց ամպեր երկրի ծագերից, Իր փայլատակումներն անձրևի փոխեց Եվ իր պահեստարաններից հողմեր հանեց։

8Հարվածեց եգիպտացիների Բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն,

9Նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, Եգիպտո՛ս, Փարավոնին և նրա բոլոր ծառաներին։

10Հարվածեց բազում ազգերի Եվ սպանեց հզոր թագավորների՝

11Ամորհացիների թագավոր Սեհովնին, Բասանի թագավոր Օվգին Եվ քանանացիների բոլոր թագավորներին։

12Նրանց երկիրը ժառանգություն տվեց, Ժառանգություն իր ժողովրդին՝ Իսրայելին։

13Տե՛ր, հավերժ է քո անունը, Տե՛ր, քո հիշատակը՝ սերնդեսերունդ։

14Տերը դատում է իր ժողովրդին և մխիթարվում իր ծառաներով։

15Արծաթ և ոսկի են կուռքերը հեթանոսների, Մարդկանց որդիների ձեռագործերն են։

16Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,

17Ականջներ ունեն, բայց չեն լսում, Եվ շունչ չկա նրանց բերանում։

18Նրանց նման կլինեն դրանք շինողները Եվ բոլոր նրանց հուսացողները։

19Տո՛ւն Իսրայելի, օրհնեցե՛ք Տիրոջը, Տո՛ւն Ահարոնի, օրհնեցե՛ք Տիրոջը,

20Տո՛ւն Ղևիի, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ երկյուղածնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը.

21Օրհնյա՜լ է Տերը Սիոնից. նա, Որ բնակվում է Երուսաղեմում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 134.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.