1Սաղմոս Երեմիայի Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ, Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։
2Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։ Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում,
3Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում. «Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։
4Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում Օրհնությունները Տիրոջ։
5Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ,
6Թող լեզուս կցվի քիմքիս, Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, Սկի՛զբն իմ ուրախության։
7Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին, Որ Երուսաղեմի անկմանը ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք, Հիմնահատակ քանդե՛ք»։
8Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների, Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ, Ինչպես դու հատուցեցիր մեզ։
9Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին Եվ քարին կհարվածի։