1Ալելուիա Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,
2Դեպի ինձ խոնարհեցրեց իր ականջը, Եվ ես իմ օրերում նրան աղոթեցի։
3Մահվան երկյուղն իմ շուրջը պատեց, Եվ դժոխքի վշտերը գտան ինձ։ Նեղություն և անձկություն գտա
4Եվ Տիրոջ անվանն աղոթեցի. Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։
5Ողորմած է Տերը և արդար, և մեր Աստված ողորմում է։
6Տերը պահպանում է հասարակ մարդկանց. Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։
7Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին, Որովհետև Տերն օգնեց քեզ։
8Փրկեց հոգիս մահվանից, Աչքերս՝ արտասուքից, Ոտքերս՝ գայթակղությունից.
9Թող հաճելի լինեմ Տիրոջ առջև՝ Ողջերի երկրում։