1Ալելուիա Հավատացի, ինչ որ խոսեցի, Եվ հույժ խոնարհ եղա։
2Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»։
3Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։
4Պիտի բարձրացնեմ բաժակը փրկության Եվ պիտի կանչեմ անունը Տիրոջ։
5Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև։
6Տիրոջ աչքին պատվական է Մահն իր սրբերի։
7Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ, Ծառան և քո աղախնի որդին. Դո՛ւ կտրեցիր կապանքներս,
8Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ
9Եվ կանչեմ անունը Տիրոջ։ Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև.
10Տիրոջ տան գավիթներում Եվ քո մեջ, Երուսաղե՜մ։