1
2
3
4
5
6
7
8
9Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։ Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։
10Թող երբեք չասեն հեթանոսների մեջ, Թե՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»։ Թող երբեք չասեն հեթանոսների մեջ, Թե՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»։
11Մեր Աստվածը երկնքում և երկրում է. Այն, ինչ կամեցավ, կատարեց։ Մեր Աստվածը երկնքում և երկրում է. Այն, ինչ կամեցավ, կատարեց։
12Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են, Ձեռագործերն են մարդկանց որդիների։ Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են, Ձեռագործերն են մարդկանց որդիների։
13Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում։ Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում։
14Ականջներ ունեն, բայց չեն լսում, Քիթ ունեն, բայց չեն հոտոտում։ Ականջներ ունեն, բայց չեն լսում, Քիթ ունեն, բայց չեն հոտոտում։
15Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, Ոտքեր ունեն, բայց չեն քայլում, Եվ նրանց կոկորդում ձայն չկա։ Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, Ոտքեր ունեն, բայց չեն քայլում, Եվ նրանց կոկորդում ձայն չկա։
16Նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, Եվ բոլոր նրանց հուսացողները։ Նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, Եվ բոլոր նրանց հուսացողները։
17Իսրայելի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ապավեն է նրանց։ Իսրայելի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ապավեն է նրանց։
18Ահարոնի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ընկերակից է նրանց։ Ահարոնի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ընկերակից է նրանց։
19Տիրոջից երկյուղածները հուսացին Տիրոջը. Օգնական և փրկիչ է նրանց։ Տիրոջից երկյուղածները հուսացին Տիրոջը. Օգնական և փրկիչ է նրանց։
20Տերը հիշեց մեզ և օրհնեց մեզ, Տերն օրհնեց Իսրայելի տունը, Տերն օրհնեց Ահարոնի տունը։ Տերը հիշեց մեզ և օրհնեց մեզ, Տերն օրհնեց Իսրայելի տունը, Տերն օրհնեց Ահարոնի տունը։
21Տերն օրհնեց իրենից երկյուղածներին, Փոքրերին ու մեծերին. Տերն օրհնեց իրենից երկյուղածներին, Փոքրերին ու մեծերին.
22Տերը պիտի ավելացնի ձեզ, Ձեզ և ձեր որդիներին։ Տերը պիտի ավելացնի ձեզ, Ձեզ և ձեր որդիներին։
23Օրհնված եք դուք Տիրոջից, Որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Օրհնված եք դուք Տիրոջից, Որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
24Տիրոջն է երկինքների երկինքը, Եվ երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Տիրոջն է երկինքների երկինքը, Եվ երկիրը տվեց մարդկանց որդիներին։
25Ոչ թե մեռելները պիտի օրհնեն քեզ, Եվ ոչ էլ բոլոր դժոխք իջնողները, Ոչ թե մեռելները պիտի օրհնեն քեզ, Եվ ոչ էլ բոլոր դժոխք իջնողները,
26Այլ ողջերս պիտի օրհնենք Տիրոջը Այսուհետև մինչև հավիտյան։ Այլ ողջերս պիտի օրհնենք Տիրոջը Այսուհետև մինչև հավիտյան։