1Ալելուիա Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.
2Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ Այսուհետև մինչև հավիտյան։
3Արևելքից մինչև արևմուտք Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։
4Բարձր է Տերը բոլոր ազգերից, Եվ երկնքում է նրա փառքը։
5Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում
6Եվ տեսնում է խոնարհներին երկնքում և երկրում.
7Աղքատներին բարձրացնում է գետնից Եվ տառապյալներին հանում աղբանոցից։
8Իր ժողովրդի իշխանների կողքին Իշխաններ է կարգում նրանց։
9Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։