1Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։
2Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։
3Փառք և հարստություն կան նրա տան մեջ. Նրա արդարությունը կմնա դարեդար։
4Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։
5Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.
6Նա հավիտյան չի սասանվի։ Արդարի հիշատակը հավետ կմնա,
7Չարի համբավից նա չի վախենա։ Նրա սիրտը պատրաստ է Աստծուն հուսալու.
8Նրա սիրտը հաստատուն է, և չի սոսկա, Մինչև աչքով չտեսնի իր թշնամիներին։
9Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։
10Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։