1Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։
2Մեծ են Տիրոջ գործերը, Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։
3Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։
4Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը.
5Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը,
6Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։
7Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են. Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները,
8Հաստատված են հավիտյանս հավիտենից, Ստեղծված են ճշմարտությամբ և ուղղությամբ։
9Տերն իր ժողովրդին փրկություն ուղարկեց. Հավիտյանս պատվիրեց իր ուխտը. Սուրբ և ահեղ է նրա անունը։
10Զգոնության սկիզբը Տիրոջ երկյուղն է. Բոլորի բարի իմաստությունը, Ովքեր կատարում են դա, Եվ նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից։