Psalms 11NEA

1Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի

2Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։

3Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց, Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։

4Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.

5«Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։

6«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։

7Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ Յոթնապատիկ սրբված և զտված հողից։

8Դու, Տե՛ր, պահեցիր մեզ և փրկեցիր Այս սերնդից մինչև հավիտենություն։

9Շուրջանակի ամբարիշտներ են շրջում. Ըստ քո բարձրության՝ մեծությո՛ւն շնորհիր Մարդկանց որդիներին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.