Psalms 12NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,

3Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով, Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։

4Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,

5Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։

6Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 12.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.