1Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
2Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
3Ինչ դու շինեցիր, նրանք ավերեցին. Արդարն ի՞նչ կարող էր անել։
4Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը՝ երկնքում։ Նրա աչքերը տնանկներին են նայում, Իսկ արտևանունքները քննում են մարդկանց որդիներին։
5Տերն է քննում արդարին և ամբարիշտին։ Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։
6Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա. Այս մրրիկն է նրանց բաժակի բաժինը։
7Արդար է Տերը և արդարություն է սիրում. Ճշմարտությանն է նայում երեսը նրա։