Psalms 107NEA

1Սաղմոս Դավթի՝ օրհներգ

2Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է Օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։

3Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան։

4Գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ Եվ սաղմոս կերգեմ քեզ ազգերի մեջ։

5Քո ողորմությունը մեծ եղավ մինչև երկինք, Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։

6Դու երկինք ես բարձրացել, Աստվա՛ծ, Քո փառքը ամբողջ երկրում է։

7Որպեսզի սիրելիներդ փրկվեն, Պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։

8Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։

9Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմը՝ իմ գլխի սաղավարտը, Հուդան՝ իմ թագավորը,

10Մովաբը՝ հույսիս ավազանը։ Պիտի ուղղեմ երթն իմ Եդովմ, Եվ այլազգիներն ինձ հնազանդվեցին»։

11Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,

12Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մեզ մերժեցիր Եվ մեր զորքերի հետ չեղար, Աստվա՛ծ,

13Նեղության մեջ տո՛ւր մեզ օգնություն, Որովհետև ունայն է մարդու փրկությունը։

14Աստծով զորություն կստեղծենք, Եվ նա մեր թշնամիներին ամոթահար կանի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 107.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.