Psalms 108NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի Իմ օրհնությանը մի՛ լռիր, Աստվա՛ծ,

2Որովհետև մեղավորի բերանը, Բերանը նենգավորի ինձ վրա բացվեց. Իմ դեմ խոսեցին նենգամիտ լեզվով

3Եվ ատելության խոսքերով պաշարեցին ինձ։ Առանց պատճառի հարձակվեցին վրաս,

4Սիրուս փոխարեն մատնեցին ինձ, Բայց ես աղոթքի կանգնեցի։

5Բարու փոխարեն ինձ չարը հատուցեցին, Սիրուս փոխարեն՝ ատելություն։

6Նրան մեղավո՛ր համարիր, Եվ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։

7Իր դատաստանից թող դատապարտյալ դուրս գա, Եվ նրա աղոթքները թող մեղք համարվեն։

8Թող նրա օրերը նվազեն, Նրա պաշտոնը թող ուրիշն առնի։

9Թող որբ դառնան նրա որդիները, Եվ նրա կինը՝ այրի։

10Նրա որդիները թող թափառական և մուրացկան լինեն Եվ հեռանան իրենց բնակավայրից։

11Պարտատերը թող պահանջի նրա ողջ ունեցվածքը, Օտարները թող հափշտակեն նրա վաստակը։

12Նրան օգնական թող չգտնվի, Եվ նրա որբերին ոչ ոք չգթա։

13Թող կոտորվեն նրա որդիները, Նրա անունը թող ջնջվի ազգից։

14Թող Տիրոջ առջև հիշվեն նրա հոր մեղքերը, Եվ նրա մոր մեղքերը չջնջվեն,

15Եվ թող ամեն ժամ Տիրոջ առջև լինեն։ Երկրից թող վերանա նրա հիշատակը,

16Որովհետև չուզեց ողորմություն անել, Հալածեց աղքատ և անտուն մարդուն, Որպեսզի կործանի նրան, ով խոնարհ է սրտով։

17Անեծքը սիրեց, թող թափվի գլխին, Չուզեց օրհնություն, թող հեռու լինի նրանից։

18Անեծքը հագավ որպես հանդերձ, Թող ջրի պես փորը լցվի Եվ ձեթի պես՝ ոսկորների մեջ։

19Թող հագնելու զգեստ լինի նրա համար Եվ ինչպես գոտի՝ մեջքին մշտապես կապելու։

20Այս է նրանց բաժինը, Ովքեր բամբասում էին իմ մասին Տիրոջ մոտ, Եվ ովքեր չարախոսում էին անձիս մասին։

21Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, վարվի՛ր ինձ հետ ըստ քո անվան, Որովհետև քաղցր է քո ողորմությունը,

22Եվ փրկի՛ր ինձ, որովհետև աղքատ և անտուն եմ ես։ Սիրտս խռովվեց իմ ներսում,

23Եվ ես ստվերի պես երկարելով պակասեցի Եվ թոթափվեցի մարախի պես։

24Պահեցողությունից ծնկներս տկարացան, Եվ մարմինս այլագունեց յուղի պակասից։

25Ես նրանց նախատինքը եղա. Տեսան ինձ և շարժեցին իրենց գլուխները։

26Օգնի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Եվ փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։

27Թող ճանաչեն, որ քո ձեռքը այս է, Եվ դու, Տե՛ր, արեցիր այս։

28Նրանք անիծում են, բայց դու կօրհնես, Ինձ վրա հարձակվողները թող ամոթ կրեն, Բայց քո ծառան քեզնով թող ուրախանա։

29Թող ամոթ հագնեն անձս չարախոսողները Եվ իրենց ամոթը իրենց վրա կրեն թիկնոցի պես։

30Բայց ես մեծ գոհություն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, Շատերի մեջ քե՛զ պիտի օրհնեմ,

31Որովհետև նա կանգնեց անտունիս աջ կողմում՝ Փրկելու ինձ նրանցից, ովքեր հալածում են հոգիս։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 108.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.